Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

«Պատերազմում հաղթում է նա, ով դեռ մարտից առաջ վճռել է՝ ոչ մի կերպ չզիջել»

«Պատերազմում հաղթում է նա, ով դեռ մարտից առաջ վճռել է՝ ոչ մի կերպ չզիջել»
28.11.2025 | 14:33

Յամամոտո Ցունետոմոն մի առիթով ասում է (Hagakure). «Պատերազմում հաղթում է նա, ով դեռ մարտից առաջ վճռել է՝ ոչ մի կերպ չզիջել»։

Այնուհետև հաղթանակի մասին ևս մի կարևոր միտք, որն ընկած է բոլոր դիմադրությունների հիմքում.

«Միայն նա է հաղթում, ով այլևս չունի երկմտանք»։

Եթե սրան հավելենք Սուն Ցզիի հայտնի միտքը, որ պատերազմում հաղթում է նա, ով հաղթել է մինչև պատերազմն սկսվելը, ապա ակնհայտ կդառնա, որ հաղթանակն ունի առաջին հերթին հոգեբանական բնույթ, հետո` կարգապահություն և նախնական աշխատանք և միայն վերջում` նախապես ստեղծված հաղթանակը ամրագրել հողի վրա։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ